8 հոկտեմբերի 2012 - 18:32 AMT
Գերմանիայի դեսպանատան դիմաց ցույց էր. մեծ աղմուկ բարձրացրած «Parada» ֆիլմը չցուցադրվեց

Գերմանիայի դեսպանատան դիմաց այսօր ժամը 17.00-ից Հայազն միության նախաձեռնությամբ հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, որոնք իրենց բողոքն էին արտահայտում Թումանյանի անվան տիկինկային թատրոնում և The Club ակումբում ցուցադրվելիք, ըստ ակցիայի մասնակիցների, միասեռականնություն քարոզող «Parada» ֆիլմի ցուցադրության դեմ:

Ֆիլմի ցուցադրության կազմակերպիչներն են Գերմանիայի դեսպանությունը և ԵՄ պատվիրակությունը:

Հայազն միության անդամ Արմեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ միասեռականների իրավունքերին վերաբերող ակցիաներ շատ են լինում, սակայն ըստ նրա՝ այս ֆիլմերի ցուցադրությունները աննախադեպ են. «Սա իր մեջ մանկապղծության տարր է պարունակում, քանի որ ցուցադրվում է տիկնիկային թատրոնում, իսկ մանուկները հասարակության թիրախային հատվածն են», -ասաց ակցիայի կազմակերպիչը:

Նա կարծում է, որ տիկինկայի թատրոնի ընտրությունը ցուցադրության համար պատահական չէ:

Գերմանիայի դեսպանատան աշխատակիցերը տեղում չէին և ակցիայի մասնակիցները չկարողացան իրանց պահանջը փոխանցել:

Ակցիայի մասնակիցներից Տիգրան Քոչարյանն էլ ասաց, որ իրենք դեմ չեն միասեռականներին ընդհանրապես, իրենք դեմ են դրա քարոզին, ըստ նրա՝ ֆիլմի ցուցադրության կազմակերպիչները չափն անցել են՝ ընտրելով հենց տիկնիկային թատրոնը. «Ֆիլմեր ցուցադրելու բազամթիվ այլ վայրեր , կինոթատրոններ կան, սակայն հատուկ նպատակով ընտրվել է հենց տիկնիկային թատրոնը, ես որպես ծնող և հայ մարդ դեմ եմ դրան»:

Անուհետև ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի The Club ակումբ, որտեղ էլ պետք է տեղի ունենար ֆիլմի ցուցադրությունը, սակայն այնտեղ նրանց հայտնեցին, որ ֆիլմի ցուցադրություն տեղի չի ունենալու: