8 հոկտեմբերի 2012 - 19:43 AMT
Պաշտոնական Քաբուլ. ՆԱՏՕ-ի վերջին զորքերի դուրսբերումից հետո, երկրին քաղաքական ճգնաժամ չի սպասվում

Աֆղանստանի իշխանությունները համաձայն չեն այն պնդումների հետ, համաձայն որոնց 2014-ին ՆԱՏՕ-ի զորքերի հեռանալուց հետո, երկրում սպասվում է ծանր քաղաքական ճգնաժամ:

BBC-ին տված հարցազրույցում երկրի նախագահի ներկայացուցիչը ընդգծել է, որ Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը լուրջ ապացույցներ չի պարունակում, որ աֆղանական իշխանությունն անկում կապրի` կոալիցիայի ուժերի հեռանալուց հետո:

Ըստ նրա, իրավիճակի վերահսկողությունն այն շրջաններում, որտեղից արդեն դուրս են բերվել ՆԱՏՕ-ի զորքերը, լավացել է: