1 ապրիլի 2005 - 11:45 AMT
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՊԱՏՐԻԱՐՔԸ ԴԵՄ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ՍԵՔՍՈՒԱԼ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «World Pride 2005» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ
Սեքսուալ փոքրամասնությունների «World Pride 2005» տոնի կազմակերպիչների հետ համատեղ մամուլի ասուլիսում աշխարհի երեք միաստվածային կրոնների ղեկավարները կոչ են արել կազմակերպիչներին հրաժարվել տոնի անցկացման գաղափարից, որը պետք է տեւի 10 օր: Մամուլի ասուլիսի ընթացքում Իսրայելի գլխավոր ռավին Շլոմո Ամարան նշել է, որ ժողովրդավարությունում եւս ամեն ինչ չպետք է թույլատրվի: Երուսաղեմի պատրիարք Միշել Սաբբահը կոչ է արել կազմակերպիչներին հարգել մյուսների ազատությունը եւ կրոնական զգացմունքները: Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարք Թորգոմ երկրորդ Մանուկյանն ընդգծել է. «Աստված պատժել է Սոդոմի եւ Գոմորի բնակիչներին իրենց արվամոլության համար, կպատժի նաեւ Երուսաղեմին»: Շեյխ Աբդելազիզ Բոուկխարին անթույլատրելի է անվանել արվամոլների, բիսեքսուալների եւ տրանսսեքսուալների տոնի անցկացումը Երուսաղեմում: