8 հոկտեմբերի 2012 - 20:16 AMT
«Գազպրոմը» 60 տոկոսով ավելացրել է Թուրքիայի գազմատակարարումը

Ռուսական «Գազպրոմ» կոնցեռնը, թուրքական Botas ընկերության խնդրանքով 60 տոկոսով ավելացրել է Անկարային մատակարարվող գազի ծավալը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով կոնցեռնի մամուլի ծառայությանը:

Թուրքական Botas-ը խնդրել է ավելացնելմատակարարվող գազի ծավալները` կապված պայթյունի հետ, որը հոկտեմբերի 8-ի վաղ առավոտյան տեղի է ունեցել Իրաքի հետ սահմանում գտնվող Դողուբայազիտ քաղաքում:

Թուրքիայի խոշորագույն գազամատակարարներից է Ռուսաստանը: Երկրորդ հորիզոնականում է Իրանը, երրորդում` Ադրբեջանը, հաղորդում է lenta.ru-ն:

Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, պայթյունին մասնակցել են քուրդ գրոհայինները: