8 հոկտեմբերի 2012 - 20:49 AMT
Եգիպտոսի իշխանությունները կողմ են «իսլամական զբոսաշրջության» զարգազման գաղափարին

Եգիպտոսի իշխանությունները կողմ են «իսլամական զբոսաշրջության» զարգազման գաղափարին` միևնույն ժամանակ մահմեդականների համար հատուկ հյուրանոցների և լողափերի կառուցմամբ, երկուշաբթի օրը հայտարարել է Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Հիշամ Զաազուան:

Նախարարը գերադասում է զբոսաշրջության այդ ձևը կոչել «ընտանեկան» և, ըստ նրա, «տյալ դեպքում ոչ մի հակասություն չկա կրոնական մոտեցման և զբոսաջրջության ավանդական հասկացությունների միջև»:

Ըստ նախարարությունում մշակվող ծրագրի, նախատեսվում է, որ 2017-ին Եգիպտոսը կընդունի 30 մլն արտասահմանցի հյուրերի:

Երկրում նրանց հանգստանալը պետական գանձարանում կավելացնի 25 մլրդ դոլար:

Եգիպտոսի համար ռեկորդային է մինչհեղափոխական 2010թ, երբ երկիր էր այցելել ավելի քան 14 մլն զբոսաշրջիկ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: