Թուրքիան ռազմանավեր և սուզանավեր է տեղակայել Միջերկրական ծովում

Թուրքիան ռազմանավեր և սուզանավեր է տեղակայել Միջերկրական ծովում

PanARMENIAN.Net - Թուրքկան իշխանությունները հաղորդել են, որ Միջերկրական ծովում տեղակայում են ռազմանավեր և սուզանավեր` կապված Սիրիայի հետ սահմանում իրավիճակի սրման հետ, հաղորդում է Hurriet-ը: Տվյալ միջոցառումներն իրականացվել են Սիրիայի հետ սահմանում իրավիճակի կտրուկ սրման արդյունքում:

Ավելի վաղ սիրիական հարձակումների քննադատությամբ է հանդես եկել Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջորջ Լիթթլը, ով հայտարարել է, որ բռնությունն առհասարակ ընդունելի չէ: Այն դուրս է բոլոր միջազգային կոնվենցիաների սահմաններից:

Սիրիական հարձակումները զոհերի են հանգեցրել թուրք քաղաքացիական բնակչության շրջաններում, նշել է Պենտագոնի ներկայացուցիչը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---