9 հոկտեմբերի 2012 - 09:44 AMT
«Ժողովուրդ». Հարություն Քուշկյանի դեմ քրգործ են ուզում հարուցել

«Ժողովուրդ» -ը գրում է . «ՀՀ առողջապահության նախարարությանը վերաբերող մի շարք գործեր ևս ուսումնասիրվում են իրավապահների կողմից: Հայտնի է, որ դա էլ արվում է ԲՀԿ-ական մեկ այլ նախկին նախարար Հարություն Քուշկյանի նկատմամբ քրգործ հարուցելու համար, բայց առայժմ չի ստացվում»: Ըստ թերթի տեղեկությունների՝ ի տարբերություն Վարդան Վարդանյանի, որի մասին իրավապահներն անթիվ ապացույցներ ունեն, Քուշկյանի մասով դեռ որոնում են: Ցանկալի արդյունք չկա: