9 հոկտեմբերի 2012 - 10:52 AMT
Բիլբաոյում մեկնարկել է Մեծ սաղավարտի շախմատի եզրափակչի երկրորդ մասը

Հոկտեմբերի 8-ին իսպանական Բիլբաո քաղաքում մեկնարկել է Մեծ սաղավարտի շախմատի եզրափակչի երկրորդ մասը:

6-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հանդիպել է Սերգեյ Կարյակինի հետ և պարտիան ոչ ոքի ավարտել: Այսպիսով, Արոնյանը 8 միավորով իջել է 3-րդ հորիզոնական:

Մանգուս Կառլսենը հաղթանակ է տարել Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ: Հաղթանակի շնորհիվ Կառլսենը 9 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, իսկ Կարուանան 11 միավորով` գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Վիշվանթան Անանդ- Ֆրանցիսկո Վալյեխո Պոնս պարտիան ոչ ոքի է ավարտվել:

7-րդ տուրում Արոնյանը կխաղա Անանդի, Կառլսենը` Պոնսի, Կարուանան` Կարյակինի հետ:

Հաղթանակի համար տրվում է 3 միավոր, ոչ ոքի համար` 1, պարտության համար` 0: