9 հոկտեմբերի 2012 - 10:26 AMT
«Եթե բոլորը...» ֆիլմը հայտնվել է «Օսկար» մրցանակի երկար ցուցակում

Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը...» ֆիլմը հայտնվել է «Օսկար» մրցանակի երկար ցուցակում` օտար լեզվով լավագույն ֆիլմ անվանակարգում: Ֆիլմը համարվում է ռուս-հայկական համագործակցության արդյունք: Ֆիլմի գաղափարը Միքայել Պողոսյանինն է, նա նաև ֆիլմի պրոդյուսերն է, հաղորդում է Ակադեմիայի մամուլի ծառայությունը:

Երկար ցուցակում է ներառված նաև Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմը:

Ցուցակում, ընդհանուր առմամբ, ընդգրկված է 71 աշխատանք: «Օսկար» մրցանակաբաշխության թեկնածուների կարճ ցուցակը կհայտարարվի 2013թ հունվարի 10-ին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: