9 հոկտեմբերի 2012 - 10:50 AMT
Յուրա Մովսիսյան. Հայաստանի և Իտալիայի հնարավորությունները հավասար են

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը նշել է, որ Իտալիայի հավաքականը հիմնականում համալրված է «Յուվենտուսի», «Ինտերի», «Միլանի» և «Նապոլիի» ֆուտբոլիստներով, և իրենք միշտ հետևում են նրանց խաղերին:

«Կարծում եմ, որ երկու թիմերի հնարավորություններն էլ հավասար են: Մենք մեր սեփական հարկի տակ ենք խաղալու, և երկրպագուները մեզ կաջակցեն, ինչը շատ է օգնում»,- ընդգծել է ֆուտբոլիստը, որը ուշ է միացել հավաքականին և չի հասցրել մասնակցել բաց մարզմանը:

Եվրոպայի փոխչեմպիոնների կազմում Մովսիսյանն առանձնացրել է Ջանլուիջի Բուֆֆոնին, Մարիո Բալոտելլիին, Ջորջիո Կելինիին և Անդրեա Պիրլոյին. «Հուսով եմ, որ լավ կխաղանք և խաղադաշտում մրցակցին չենք զիջի»: