2 ապրիլի 2005 - 07:42 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՆԱՐԱՆՔՆ Է
Հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկատվությունն ադրբեջանական կողմի հերթական հորինվածքն է, որոնք Ադրբեջանի ԶԼՄ-ները վերջերս հաճախակի են տարածում: Այս մասին PanARMENIAN.Net գործակալության թղթակցին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նրա խոսքերով` ՀՀ Պաաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում հրաձգության մասին տեղեկատվություն չի ստացել: Նշենք, որ ադրբեջանական «Թուրան» գործակալությունն այսօր տարածել է տեղեկատվություն, որ «նախօրեին ավտոմատային եւ գնդացրային հրաձգություն է տեղի ունեցել ադրբեջանական դիրքերի վրա` Գերանբոյի շրջանի Ղազախլի գյուղի եւ Տերտերի շրջանի Բորսունլու գյուղի մոտ»: Վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը` տեղեկացվում է , որ «ադրբեջանական կողմը պատասխան հրաձգություն է սկսել, կորուստներ չկան»: