Փորձագետ. Գնաճը հանգեցնում է Հայաստանի բնակչության անապահով խավերի թերսնման

Փորձագետ. Գնաճը հանգեցնում է Հայաստանի բնակչության անապահով խավերի թերսնման

PanARMENIAN.Net - Գների բարձրացումը, մասնավորապես, սպառողական, հանգեցնում է բնակչության ծախսերի ավելացմանը, ինչպես նաև նրան, որ քաղաքացիները ստիպված են փոխարինել որոշ մթերքներ կամ լիովին հրաժարվել դրանց սպառումից: Այդ մասին հոկտեմբերի 9-ին «Գները և խոցելիությունը Հայաստանում» թեմայով կլոր սեղան քննարկման ժամանակ ասել է Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (EDRC) նախագահ Մուշեղ Թումասյանը: «Գների բարձրացումն արդյունքում հանգեցնում է թերսնման, ինչն իր հերթին ազդում է մարդու առողջության վրա»,- ասել է նա:

Օքսֆամը և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը (EDRC) կազմակերպել են «Գները և խոցելիությունը Հայաստանում» թեմայով կլոր սեղան քննարկմանը` կառավարության անդամների, միջազգային կազմակերպությունների և տեղական ՀԿ-ների մասնակցությամբ:

Օքսֆամի գրասենյակի ղեկավար Մարգարիտա Հակոբյանն ուշադրություն է դարձրել նրա վրա, որ համաշխարհային գների աճը չէր կարող չազդել Հայաստանի վրա, ինչն ունի ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ բնույթ: Օբյեկտիվ պատճառների շարքում նա առանձնացրել է բնակչության թվի ավելացումը և ռեսուրսների սահմանափակ լինելը:

Գների ընդհանուր մակարդակը և աճի միտումները Հայաստանում հանդիսանում են ընդհանուր մտահոգության առարկա: Դրանք բազմապիսի հետևանքներ են պարունակում` ինչպես տեղական արտադրության զարգացման և տնտեսական աճի, այնպես էլ սոցիալական ռիսկերի կառավարման առումներով:

Համաշխարհային GROW քարոզարշավի շրջանակներում Օքսֆամը և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտ¬րոնը (ՏԶՀԿ/EDRC) նախաձեռնել են «Հայաստանում պարենային ապրանքների գների մոնիտորինգ» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում մշակվել և հրապարակվել է «Գները և խոցելիությունը Հայաստանում» վերլուծական-տեղե¬կատ¬¬վական զեկույցների շարքը, որի յուրաքանչյուր թողարկում նվիրված է հասարակության ուշադրությանն արժանի այնպիսի խնդիրների քննարկմանը, ինչպիսիք են պարենային ապահովվածությունը և պարենային մթերքների գնագոյացման մեխանիզմները, պարենային ապրանքների գների միտումները և դրանց ազդեցությունը սպառողի վարքագծի և բարեկեցության վրա և այլն: Հայաստանում գնաճային քաղաքականությունը մի կողմից պետք է ուղղված լինի ներքին արտադրության զարգացման, մյուս կողմից` սոցերաշխիքների տրամադրմանը:

Ավելին, Հայաստանում գնաճը, կենտրոնի փորձագետների կարծիքով, պայմանավորված է մեծամասամբ ոչ թե պահանջարկի գործոններով, այլ առաջարկի, որտեղ գների աճ նկատվում է առանձին մթերքների խմբերում և դրանք շատ դեպքերում կախված են արտաքին գործոններից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---