9 հոկտեմբերի 2012 - 13:08 AMT
Իրանի գեներալ. Իրանի ու Իսրայելի միջև բախման դեպքում կզոհվի առնվազն 10 000 իսրայելցի զինվոր

Իսլամական հեղափոխության պաշտպանների նախկին հրամանատար, այաթոլլա Ալի Համենեիի խորհրդականներից մեկը՝ գեներալ-մայոր Մուհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի ու Իսրայելի միջև բախման դեպքում կզոհվի առնվազն 10 000 իսրայելցի զինվոր:

Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, Լոնդոնում սովորող պարսիկ ուսանողների հետ տեսակամրջի ժամանակ, գեներալն ասել է. «Եթե Իսրայելը որոշի հարձակվել մեզ վրա, մեր արագ արձագանքման խմբերը շատ ցավոտ պատասխան հարված կհասցնեն»: