Հարութ Սասունյան. Թուրքերն ուրախանում են, որ մեր պահանջը ճանաչումով սահմանափակվում է

Հարութ Սասունյան. Թուրքերն ուրախանում են, որ մեր պահանջը ճանաչումով սահմանափակվում է

PanARMENIAN.Net - Արդեն 30 տարի հայոց ցեղասպանության մասին գրող լրագրող և «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանն այսօր՝ վերջին 45 տարվա մեջ իր 2-րդ ասուլիսի ժամանակ Հայաստանի արտաքին քաղաքականությունը և մասնավորապես Ցեղասպանության ճանաչման գործընթաց գնահատեց առանց մեծ նվաճումների ու մեծ ձախողումների:

«Իմ փոքր բողոքն այն է, որ ինչքան էլ մեր ռեսուրսները սահմանափակ լինեն, կարող էինք ավելին անել: Կարող էինք ժամանակ առ ժամանակ ավելի խիզախ լինել, ստորագրված որոշ փաստաթղթերում մեր շահերն ավելի լավ ներկայացնել», - ասացը Սասունյանը:

Լրագրողը նշեց, որ պետությունն անընդհատ խոսում է Ցեղասպանության ճանաչման գործընթացին հետամուտ լինելու մասին, բայց ըստ նրա՝ դա քիչ է. «Ճանաչում պահանջելն արդեն ոչ թե օգնում, այլ վնասում է: Թուրքերն էլ ուրախանում են, որ մեր պահանջն այսքանով սահմանափակվում է: Մենք պիտի արդարություն պահանջենք: Նույնիսկ էրդողանը չի կարող ասել, որ դեմ է արդարությանը», - ասաց լրագրողը: Հստակեցնելով «արդարություն» ասվածի ենթատեքստը՝ նշեց, որ այն ենթադրում է թե հողային պահանջ, թե դրամական հատուցում, թե մշակութային ժառանգության պահպանում:

Լրագրողն առաջարկեց նաև մոտ 350 պատգամավորից կազմված սփյուռքի խորհրդարան ստեղծել՝ սփյուռքի գործունեությունը համակարգելու համար:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---