9 հոկտեմբերի 2012 - 15:33 AMT
Պատգամավոր. Վրաստանի խորհրդարարանական ընտրություններն ազատ ու արդար չեն եղել

«Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի «The New Times»-ին տված հարցազրույցում հայերի մասին հնչեցրածը պարզապես քաղաքական անփորձության արդյուքն է:

Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱԺ պատգամավոր, Ջավախք հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը: Շիրակ Թորասյանը ահմոզված է, որ Իվնաիշվիլին պարզապես քաղաքական անփորձության պատճառով է նման կերպ արտահայտվել հայերի մասին, քանի որ հետո հերքել է . « Եկեք չմոռանանք, որ նա բիզնեսմեն է և քաղաքականության մեջ նոր մարդ է» :

Խոսելով Վրաստում անցկացված խորհրդարանական ընտորթւյունների մասին, պատգամավորը նշեց, որ ըստ Ջավախքում ունեցած իրենց աղբյուրների, ըտնրություններն անցել են բազմաթիվ ընտրակեղծիքներով. «Վրաստանում խորհրդարականակն ընտրությունների արդյունքում եղավ իշխանության քաղաքակիրթ փոխանցում, սակայն ընտորթյունները ազատ ու արդար ես չեմ կարող որակել»:

Որպես ապացույց պատգամավորը բերեց նաև այն, որ Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Մելիք Ռաիսյանը, որ այս խորհրդարանական ընտորություններին ընդդիմության շարքերում էր և պետք է Ջավախքում ընդդիմության շտաբը ղեկավարեր, դրանից մի քանի օր առաջ, գործում որպես մեղադրյալ ներգրավվեց: