9 հոկտեմբերի 2012 - 16:38 AMT
Պաշտոնական Փհենյանը զգուշացրել է հակառակորդներին, որ իր հրթիռները կարող են հասնել ԱՄՆ

Փհենյանը նախազգուշացրել է իր հակառակորդներին, որ ագրեսիայի դեպքում իրենց չի հաջողվի թաքնվել հյուսիսկորեական ռազմավարական հրթիռներից ընդհուպ մինչև ԱՄՆ տարածք, երեքշաբթի օրը հաղորդել է Ռյոնհապ հարավկորեական գործակալությունը:

Հյուսիսային Կորեայի իշխանություններն այդպես արձագանքել են ԱՄՆ համաձայնությանը թույլ տալ հարավկորեական զինված ուժերին ավելացնել իրենց հրթիռների հեռավարությունը 300-ից մինչև 800 կմ:

Դրան ի պատասխան, ինչպես սպառնացել են Փհենյանում, ԿԺԴՀ բանակը և ժողովուրդը «հարյուրապատիկ կամրապնդեն մարտական պատրաստվածության վիճակը» և զգացնել կտան «պատերազմի իրական համը, ինչպիսին աշխարհը դեռ չի տեսել»: