Օսկանյանի գործը կլինի ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում, համոզված է Դավիթ Հարությունյանը

Օսկանյանի գործը կլինի ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում, համոզված է Դավիթ Հարությունյանը

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկակավար Դավիթ Հարությունյանը մեկնաբանել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Հովհաննիսյանի հայտարարությունը, որ նրանք պատրաստ են անհրաժեշտության դեպքում ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում իրենց տեղը զիջել Վարդան Օսկանյանին, հասկանալով, որ ԵԽԽՎ պատգամավորի կարգավիճակը նրան լրացուցիչ անձեռնմխելիություն է տալիս:

Հարությունյանի խոսքով, յուրաքանչյուր քաղաքական ուժի գործն է ընտրել իր ներկայացուցիչներին ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում:

Լրագրողների հարցին, թե ԵԽԽՎ-ում ինչպիսին է նախնական կարծիքը Վարդան Օսկանյանի գործի մասին, հայկական պատվիրակության ղեկավարը պատասխանել է. «Նախնական կարծիք չկա: Բայց այն, որ այն կլինի ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում, ակնհայտ է»:

Հոկտեմբերի 2-ին ԱԺ-ն բավարարեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Վադան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի միջոցների յուրացման քրեական գործի շրջանակներում պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---