9 հոկտեմբերի 2012 - 18:12 AMT
Հ1-ը մեկ տարվա մեջ հեռարձակել է ավելի քան 636 ժամ գովազդ

Հայաստանի առաջին ալիքը 2011 թ-ի մայիսից մինչ 2012 թ-ի հունիսը հեռարձակել է 636 ժամից ավելի գովազդ: «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանն այսօր ներկայացրեց այդ ժամանակահատվածում կատարած մոնիթորինգի արդյունքները, ըստ որի մեկ րոպեի համար հեռուստաընկերությունը ստացել է մոտ 24.000 դրամ գումար:Մոնիտորինգի արդյունքները ցույց են տվել, որ կան նաև ծպտված հավանական գովազդներ: Ըստ հետազոտությունների, հունիս ամսին հնարավոր քողարկված գովազդի առավել շատ ժամանակ և առավել շատ երևացած օբյեկտը դա ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերությունն է:

Այս հաշվետվություններն «Ասպարեզը» նամակով ուղարկել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին, հեռուստաընկերության տնօրինությանը, Ազգային ժողովին և ակնկալում է համապատասխան արձագանք:

Հիշեցնենք, որ համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 26-րդ հոդվածի, «Հանրային հեռուստաընկերություններում` առևտրային գովազդը չպետք է գերազանցի ընդհանուր հաղորդումների 7 տոկոսը»: