10 հոկտեմբերի 2012 - 09:26 AMT
«Չորրորդ ինքնիշխանություն». Որոտանի ՀԷԿ-երի ճակատագիրը

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. «Ըստ իշխանական շրջանակներում շրջանառվող լուրերի, Սերժ Սարգսյանը՝ իր մերձավորների միջոցով ցանկանում է ձեռք բերել Որոտանի ՀԷԿ-երի համակարգը: Ըստ իշխանական թերթի աղբյուրների, այդ մտադրաթյունը պետք է իրականացվի մինչև 2013-ին կայանալիք նախագահական ընտրությունները՝ մինչև փետրվար: Դեռևս մեկ տարի առաջ տեղեկություններ շրջանառվեցին, որ Որոտանի ՀԷԿ-երը ցանկանում են ձեռք բերել ռուսները: Ըստ այդ լուրերի, Ռուսաստանից Հայաստան ներկրվող ռուսական գազի գինը սահմանի վրա չթանկացննելու պայմանով Ռուսաստանը կամ հավատարմագրային կառավարման սկգբունքով, կամ էլ սեփականության իրավունքով իր ձեռքն էր ցանկանում վերցնել այդ համակարգր: Սակայն, ոուսական կողմին Որոտանր չհասավ, և այժմ այդ համակարգի վրա է Սերժ Սարգսյանի աչքը»:

Թերթը հիշեցնում է նաև, որ այդ համակարգը գտնվում է ՀՀ էներգետիկայի նախարարության բալանսում, այն թողարկում է հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի 20 տոկոսը, և համակարգում թողարկված 1 կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի ինքնարժեքն ամենացածրն է Հայաստանում: