4 ապրիլի 2005 - 11:36 AMT
ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ՎԱՐՆԱ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԿԱՆԳՆԵՑՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
Ապրիլի 24-ին բուլղարական Վարնա քաղաքի հրապարակներից մեկում կկանգնեցվի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան: Հուշարձանը կտեղադրվի «Հովսեփյան եւ որդիներ» ընկերության աջակցությամբ: Նշենք, որ ընկերության շնորհիվ Բուլղարիայում թարգմանվել եւ հրապարակվել է գիրք 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաեւ հրատարակվել է CD` Հայոց ցեղասպանությանը նվիրված հայկական երգի ձայնագրությամբ բուլղարացի հայտնի օպերային երգիչ Ցվետան Ցվետկովի կատարմամբ: