10 հոկտեմբերի 2012 - 11:22 AMT
Նավթի համաշխարհային գներն աճել են սպեկուլյատիվ պահանջարկի աճի ֆոնին

Նավթի համաշխարհային գները զգալիորեն աճել են երեքշաբթի օրվա սակարկությունների արդյունքներով` հումքի սպեկուլյատիվ աճի, ինչպես նաև Մերձավոր Արևելքում իրավիճակի պատճառով առաքումների խափանումների ֆոնին, վկայում են բորսաների տվյալները:

Նյու Յորքի առևտրային բորսայում WTI տեսակի թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը սակարկությունների ավարտին ավելացել է 3.06 դոլարով կամ 3.4 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 92.39 դոլար: Լոնդոնյան ICE բորսայում Brent Crude Oil տեսակի հյուսիսամերիկյան նավթային խառնուրդի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 2.68 դոլարով կամ 2.4 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 114.50 դոլար:

«Սև ոսկու» գների աճը պայմանավորված է Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ մտավախությունների ֆոնին: