10 հոկտեմբերի 2012 - 10:36 AMT
Մեծ սաղավարտի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Վիշվանաթան Անանդի հետ

Շախմատի Մեծ սաղավարտի եզրափակչի 7-րդ տուրում, որը հոկտեմբերի 9-ին կայացել է իսպանական Բիլբաո քաղաքում, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը իր հերթական պարտիան ոչ ոքի է ավարտել: Այս անգամ նա միավորներ է կիսել աշխարհի չեմպիոն Վիշվանթան Անանդի հետ: Արոնյանը հավաքել է 9 միավոր և շարունակում է զբաղեցնել 3-րդ հորիզոնականը Մրցաշարի առաջատարը 12 միավորով իտալացի Ֆաբիանո Կարուանան է, ով ոչ ոքի է խաղացել Սերգեյ Կարյակինի հետ: Մանգուս Կարլսենը 12 միավորով 2-րդն է: Նա ավելի ուժեղ է գտնվել Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսից:

8-րդ տուրում, որը կկայանա հոկտեմբերի 11-ին, կխաղացվեն հետևյալ պարտիաները. Պոնս-Արոնյան, Անանդ-Կարուանա և Կարյակին-Կարլսենը: