10 հոկտեմբերի 2012 - 10:36 AMT
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան պատրաստ է ընդունել ֆուտբոլիստների վարքագծի վերաբերյալ օրենսգիրքը

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան պատրաստ է ընդունել ֆուտբոլիստների վարքագծի վերաբերյալ օրենսգիրք, տեղեկացնում է Sky Sports-ը:

Ֆուտբոլիստները փաստաթուղթը պետք է ստորագրեն մինչև նոյեմբերի կեսը: Մասնավորապես, օրենսգրքում ներառված են կետեր, որոնց համաձայն սահմանափակվում է սոցկայքերի օգտագործման հնարավորությունը:

Ֆուտբալային ասոցիացիայի նախագահ Դևիդ Բերնշտեյնի խոսքով, այս նախագիծը մշակվում է հունվարից և ոչ մի կերպ կապված չէ «Չելսիի» պաշտպան Էշլի Քոուլի և պաշտոնյայի կոնֆլիկտի հետ: