10 հոկտեմբերի 2012 - 11:27 AMT
Մարիա Սահակյանի «Ալավերդի» ֆիլմը կցուցադրվի Լոնդոնի կինոփառատոնում

Մարիա Սահակյանի «Ալավերդի» ֆիլմը կցուցադրվի Լոնդոնի կինոփառատոնում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Փառատոնը մեկնարկում է չերեքշաբթի օրը` ծրագիրը բացելով Թիմ Բերթոնի «Ֆրանկենվինի» 3D սև ու սպիտակ մուլտֆիլմի եվրոպական շնորհանդեսով:

Լոնդոնի կինոփառատոնում ներկայացված են 68 երկրներ:

Ծրագրում ներառվել է նաև երևանյան միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթող Սերգեյ Լոզնիցայի «Մառախուղում» ֆիլմը: