10 հոկտեմբերի 2012 - 14:33 AMT
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի բաժնետերերի ցանկում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ

«Անելիք Բանկ» ՓԲԸ բաժնետերերի կազմում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ, որի արդյունքում բանկի կանոնադրական կապիտալում CreditBank s.a.l-ի մասնակցության չափը հասցվել է 89,95%, իսկ «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանի մասնակցության չափը` 10,05 %-ի:

«Դեռ 2009 թվականին CreditBank s.a.l-ը ձեռք բերելով «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 51%, դարձավ բանկի ռազմավարական և հիմնական բաժնետեր: Վերջին փոփոխությունները բաժնետերերի ցանկում, կարծում եմ, դրական կանդրադառնան բանկի հետագա զարգացման գործում, ինչպես նաև հնարավորություն կստեղծեն տարածել «ԱՆԵԼԻՔ» ապրանքանիշը ոչ միայն ԱՊՀ երկրներում, որտեղ այն այժմ ամենատարածված և ճանաչելի ֆինանսական ապրանքանիշերից մեկն է, այլև` Միջին Արևելքում»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը: