10 հոկտեմբերի 2012 - 16:04 AMT
Հայաստանում կհայտնվեն ժամանակակից վճարովի ավտոկայանատեղիներ

ՀՀ կառավարությունը սահմանել է Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղիի կազմակերպման կարգը, որով կարգավորվում են ՀՀ տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում համայնքի ավագանու սահմանած վճարովի ավտոկայանատեղիի գործունեության հետ կապված իրավահարաբերությունները, ավտոկայանատեղիի գետնանշման ձևը, ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղիի հատուկ տարածք տեղափոխելու արձանագրության ձևը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացել է, որ իրավաբանական և ֆիզիկական անձ հանդիսացող առաջին օպերատորները կհայտնվեն 3-4 ամիս անց։ Կտեղադրվեն ժամանակակից սարքավորումներ, և մայրաքաղաքում կլինեն եվրոպական չափանիշներին համապատասխանող ավտոկայանատեղիներ։