10 հոկտեմբերի 2012 - 16:02 AMT
Վանաձորում կներկայացվի Hollywood Non-Stop երաժշտական նախագիծը

Հոկտեմբերի 11-ին Վանաձորի երիտասարդ հանդիսատեսին կներկայացվի «Երիտասարդները երիտասարդների համար Hollywood Non-Stop» նախագիծը:

Նախագծի հեղինակներն են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը:

Ինչպես հայտնում է նվագախմբի մամուլի ծառայությունը, համերգը կկայանա Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա հոլիվուդյան «Կարիբյան ծովի ծովահենները», «Խիզախ սիրտը», «Վեսթսայդյան պատմություն», «Կնքահայրը», «Ռոմեո և Ջուլիետ» և այլ հանրահայտ ֆիլմերի երաժշտության կատարմամբ: