ԱՊՐԻԼԻ 11-14-Ը ՍԹՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ԱՆՑՅԱԼԻ ԱՊԱԳԱՆ. ՀԱՅԵՐԻ ՎԻՃԱԿԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ» ԵՎ «ԱՆԿԱՐԱ-ԵՐԵՎԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԹԵՄԱՆԵՐՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-14-ը Սթրասբուրգում կանցկացվեն Եվրախորհրդարանի կողմից կազմակերպված «Անցյալի ապագան. հայերի վիճակը Թուրքիայում» եւ «Անկարա-Երեւան փոխհարաբերությունները» թեմաներով քննարկումներ: Լսումները, ինչպես տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքը, կանցկացվեն Եվրախորհրդարանի կանաչների խմբակցության նախաձեռնությամբ եւ կվարի խմբակցության անդամ, Գերմանիայի ներկայացուցիչ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Աղբյուրի համաձայն` քննարկումներին կմասնակցի ԱՄՆ Մինիսոթի ինստիտուտի պատմաբան եւ սոցիոլոգ Թաներ Ակչամը, որը կներկայացնի «Անցյալի վկաներն օսմանյան արխիիվներն են. պաշտոնական թուրքական պատմությունը պետք է կրկին պարզաբանվի եւ վերագնահատվի» զեկույցը: Լսումներին կմասնակցեն նաեւ թուրքական «Զաման» թերթի լրագրող Էթյեն Մախչիկյանը եւ Թուրքիայում հրատարակվող «Ակոս» հայկական թերթի խմբագիր Հրանտ Դինքը: Նախատեսված են նրանց ելույթները: Ակնկալվում է, որ քննարկումներին կմասնակցեն նաեւ հայկական սփյուռքի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ եվրախորհրդարանի մեծ թվով պատգամավորներ: Թուրքական NTV հեռուստաալիքը հիշեցնում է, որ Եվրախորհրդարանը 1987 թվականի հունիսի 18-ին ընդունել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ, իսկ 2004 թվականի դեկտեմբերի 15-ին պահանջել է Անկարայից ճանաչել Ցեղասպանությունը:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---