Դա Վինչիի «Մոգերի երկրպագություն» կտավը կվերականգնվի երկու տարում

Դա Վինչիի «Մոգերի երկրպագություն» կտավը կվերականգնվի երկու տարում

PanARMENIAN.Net - Լեոնարդո դա Վինչիի չավարտված «Մոգերի երկրպագություն» նկարի վերականգնումը, որը պահպանվում է Ուֆֆիցիի պատկերասրահում, կտևի երկու տարի: Այդ մասին, ինչպես հաղորդում է ANSA-ն, հայտարարել են 1481-ին ստեղծված ստեղծագործության ռեստավրատորները, հաղորդում է Lenta.ru-ն:

Opificio delle Pietre Dure վերականգնման ինստիտուտի մասնագետները պատրաստվում են մաքրել նկարը նախորդ վերականգնողական աշխատանքների հետքերից: Նրա խոսքով, նկարի վրա պատկերված կերպարները կրկին կլինեն ծավալային, գույները` ավելի կենդանի, իսկ նկարը` ավելի վառ:

«Մոգերի երկրպագություն» նկարի պաշտոնական վերականգնումը սկսվել է 2011-ի նոյեմբերին տախտակի հետ կապված խնդրի պատճառով, որի վրա նկարել է իտալացի վարպետը: Այս ընթացքում ռեստավրատորներն անցկացրել են հենց տախտակի, ինչպես նաև ներկի շերտի ուսումնասիրություններ: Դրանց արդյունքներով որոշվել են աշխատանքի հիմնական ուղղությունները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---