10 հոկտեմբերի 2012 - 17:16 AMT
Հոկտեմբերի 12-ին հայ և ռուս երաժիշտները ելույթ կունենան միասին

«Ռուսաստան և Հայաստան. միջտարածաշրջանային երկխոսություն 2012» հայ-ռուսական 2-րդ համաժողովի կապակցությամբ` հոկտեմբերի 12-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի և ռուս մենակատարներ Դարյա Կովալենկոյի, Դմիտրի Բուլգակովի, Սերգեյ Պոսպելովի մասնակցությամբ:

Ծրագրում ներառված են` Ալ. Հարությունյանի,Պ. Չայկովսկու, Ջ. Վերդիի Ն. Ռիմսկի-Կորսակովի, Ի. Կալմանի, Դ. Շոստակովիչի Ա. Բորոդինի ստեղծագործությունները: