10 հոկտեմբերի 2012 - 18:27 AMT
Հայաստանի և Իտալիայի հավաքականներն առաջին անգամ կնադիպեն հոկտեմբերի 12-ին

Հայաստանի և Իտալիայի ֆուտբոլի հավաքականները պատմության մեջ առաջին անգամ կխաղան հոկտեմբերի 12-ին Երևանում:

Մինչ այս, հայ և իտալացի ֆուտբոլիստները միասին խաղ են անցկացրել երիտասարդական հավաքականների մակարդակով: Երեք անգամ Իտալիան հաղթանակ է տարել և ընդամենը մեկ հանդիպում է ավարտվել ոչ ոքի:

Հարկ է նշել, որ Իտալիայի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին Հայաստանի հետ խաղին հրավիրել է Մատտիա Դեստրոյին, ով Իտալիայի մինչև 17 տարեկանների հավաքականում խաղացել է Հայաստանի դեմ:

Հայաստան-Իտալիա ընտրական խաղը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին Երևանի Հրազդան մարզադաշտում: