10 հոկտեմբերի 2012 - 19:59 AMT
Իրաքի վարչապետ. ՆԱՏՕ-ն չպետք է միջամտի սիրիական հակամարտությանը` Թուրքիային պաշտպանելու պատրվակով

ՆԱՏՕ-ն չպետք է միջամտի սիրիական հակամարտությանը` Թուրքիային պաշտպանելու պատրվակով, քանի որ հենց Թուրքիային ոչինչ չի սպառնում, պնդում է Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին:

«Պատմություններն այն մասին, որ սիրիական ինքնաթիռներն, իբրև թե, ռմբակոծել են թուրքական տարածքները, չափազանցեցված են, եթե անգամ նմանատիպ բան պատահել է»,-հայտարարել է վարչապետը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում:

«Թուրքիային ոչինչ չի սպառնում»,-ասել է իրաքյան կառավարության ղեկավարը: