10 հոկտեմբերի 2012 - 19:16 AMT
Հունգարիայում տեղադրված Աթաթուրքի հուշարձանը դարձել է թուրքերի պաշտամունքի վայրերից մեկը

2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունների՝ ադրբեջանցի մարդասպանին արտահանձնելու իրողությունից հետո, Հայաստանի Հանրապետության՝ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումից ի վեր այդ երկիրը ջանքեր չի խնայում վերականգնելու դիվանագիտական հարաբերությունները:

Այս ուղղությամբ պարբերաբար հայ և հունգար ժողովուրդների բարեկամության վաղեմության և ամրության վերաբերյալ ելույթներ են ունեցել հունգար մշակույթի ու հասարակական գործիչներ՝ փորձելով գործել զգայական ոլորտում: Սակայն իշխանական գործելակերպը միանշանակ հակառակ տպավորություն է ենթադրում, որի հերթական սադրանքը Քեմալ Աթաթուրքի կիսանդրու տեղադրումն էր Բուդապեշտում: Ինչպես հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչությունը, թեև արձանի տեղադրման կապակցությամբ հունգարիայի հայ համայնքը խստորեն դատապարտել ու բողոքի ակցիա իրականացրել, այնուամենայնիվ այն արդեն Հունգարիայում թուրքերի պաշտամունքի վայրերից մեկն է: