10 հոկտեմբերի 2012 - 20:03 AMT
Աֆղան հոգևոր գործիչը 300 հազար դոլար է խոստացել «Մահեմդականների անմեղությունը» ֆիլմի ստեղծողի գլխի դիմաց

Աֆղան հոգևոր առաջնորդ Միր Ֆարուք Խուրսինին 300 հազար դոլար է խոստացել «Մահեմդականների անմեղությունը» ֆիլմի ստեղծողի գլխի դիմաց, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները: Նա կրոնական կազմակերպության ներկայացուցիչ է, որը միավորում է ավելի քան 450 իսլամական դպրոցներ Աֆղանստանի արևմուտքում տեղակայված Գերատ նահանգում:

Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, ֆիլմի ստեղծողը Նակուլա Բասիլի Նակուլա անունով ղպտի է, ով սեպտեմբերի 27-ին ձերբակալվել է Լոս Անջելեսում: