Գերմանացի բժիշկները գործադուլ են հայտարարել

Գերմանացի բժիշկները գործադուլ են հայտարարել

PanARMENIAN.Net - Հազարավոր գերմանացի բժիշկներ հոկտեմբերի 10-ին գործադուլ են հայտարարել` աշխատանքային բայմաններից բողոքելու պատճառով, հաղորդում է dapd-ը: Ակցիաների համակարգող Շոն Մոնկսը հայտարարել է, որ ցույցեր տեղի կունենան 34 քաղաքներում:

Ենթադրվում է, որ դրանց կմասնակցի մոտ 30 հազար մարդ: Բացի այդ, բազմաթիվ հիվանդանոցներ փակվել են գրեթե ամբողջ օրով:

Բժիշկները պահանջում են ոչ միայն աշխատավարձի բարձրացում, այլև հետագա քայլեր, որոնք պարզություն կմտցնեն աշխատավարձրի հաշվարկման համակարգում, հաղորդում է lenta.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---