ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ

PanARMENIAN.Net - Թուրքական կառավարության ղեկավար Ռեջեփ Էրդողանը «Հյուրրիեթ» թերթին տված հարցազրույցում հասկացնել է տվել, որ Թուրքիայի առաջ կրկին կարող է կանգնել Հայկական հարցը, իսկ ԱՄՆ Կոնգրեսում կարող է անցկացվեն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ քննարկումներ: «Հայկական բեռնատար ինքնաթիռները վայրէջք են կատարում Թուրքիայում, այդ թվում նաեւ Ստամբուլում, որտեղից շարունակում են իրենց թռիչքը: Մշակույթի նախարարությունը վերականգնում է Վանա լճի հայկական եկեղեցին, Հայաստանի բնակչությունը լավ է վերբերվում Թուրքիային: Սակայն արտասահմանյան հայերը սրում են հարաբերությունները` փորձելով տեղահանումները ներկայացնել որպես ցեղասպանություն»,- հայտարարել է Էրդողանը: Թուրք վարչապետի խոսքերով` ԱՄՆ Կոնգրեսը չի ընդունի Հայոց ցեղասպանության մասին օրենք: «Ես լիովին վստահում եմ նախագահ Ջորջ Բուշին եւ համոզված եմ, որ անհրաժեշտ պահին նա ամապատասխան քայեր կձեռնարկի` այդ պրոցեսները թույլ չտալու նպատակով: Մեր կողմից մենք եւս կիրականացնենք անհրաժեշտ քայլեր»,- հայտարարել է Էրդողանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---