
Վրաստանի կառավարությունը հրաժարական է տվել, սակայն կատարելու է իր պարտականությունները մինչև նոր գործադիր մարմնի ձևավորումը :Այս մասին հաղորդում է հանրապետության նախագահի պաշտոնական կայքը:
Խորհրդարանի կողմից նախարարների նոր կաբինետի հաստատումը պետք է տեղի ունենա մոտավորապես հոկտեմբերի 20-21, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Հոկտեմեբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել ընդդիմադիր «Վրացական երազանք» բլոկը` միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ: