11 հոկտեմբերի 2012 - 09:38 AMT
«168 ժամ». Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կինը ցանկանում է նոտար նշանակվել

«168 ժամի» տեղեկություններով, հոկտեմբերի 20-ին կայանալիք նոտարի քննություններին մասնակցում է նաև ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կինը: Վերջինս այժմ ստաժոր է աշխատում Երևանի նոտար Հասմիկ Հարությունյանի մոտ:

Ըստ թերթի աղբյուրների՝ Թովմասյանի կինը ցանկանում է նոտար նշանակվել Բաղրամյանի վրա տեղակայված նոտարական գրասենյակում:

Ըստ գործող կարգի, նոտարական քննություններն անցկացվում են առնվազն 3 տարին մեկ անգամ, սակայն վերջին քննություններն անցկացվել են ընդամենը 1 տարի առաջ՝ 2011–ի նոյեմբերին:

2011-ից քննության թեստերի հեղինակը Վահագն Գրիգորյանն է, ով նախարարի հետ միասին ժամանակին աշխատել է Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության ծրագրում, իսկ 2011-ից նոտար է նշանակվել Էրեբունի վարչական շրջանում: Նոտարի քննությունների վերջին փուլը Թովմասյանի մոտ հարցազրույցն է, ուստի նրա կինն այդ քննությունը չհանձնելու «շանս» չունի: