4 մարտի 2003 - 22:20 AMT
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է
Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին օրերս վիրահատել են` հեռացնելով աճուկային ճողվածքը: Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը, վիրահատումը կատարվել է ամերիկյան Կլիվլենդ քաղաքի (Օգայո նահանգ) բժշկական կենտրոնում, որտեղ Ալիեւը փետրվարի 28-ից գտնվում է բժշկական զննման տակ: Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, վիրահատությունը անցել է հաջող եւ նախագահն իրեն նորմալ է զգում: 1999 թվականից սա արդեն 79-ամյա Հեյդար Ալիեւին արված երրորդ վիրահատությունն է Կլիվլենդի կլինիկայում: