11 հոկտեմբերի 2012 - 11:00 AMT
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ զեղչային քարտերի սպասարկման կետերի քանակը հասել է 150-ի

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ զեղչային քարտերի սպասարկման կետերի քանակը 120-ից հասել է մինչև 150:

Բանկի քարտապաններն հնարավորություն ունեն ստանալու զեղչեր հանրապետության առևտրային կենտրոններում, հյուրանոցներում, բժշկական կենտրոններում, ինչպես նաև հանրապետության հանգստի և զվարճանքների բազմաթիվ կետերում:

Զեղչերը կարելի է ստանալ կամ անկանխիկ գործարքների դեպքում, կամ պարզապես ներկայացնելով բանկի քարտը: «Զեղչային սպասարկման կետերի թիվը մշտապես աճելու է, և երկու ամիսը մեկ անգամ այն թարմացվելու է մեր բանկի կայքում»,-ասվում է բանկի մամուլի հաղորդագրությունում: