11 հոկտեմբերի 2012 - 11:06 AMT
Բաշար Ասադ. Թուրքիան որևէ պատճառ չունի Սիրիային պատերազմ հայտարարելու համար

Սիրիան խնդիրներ չունի թուրք ժողովրդի հետ, դրանք երկրի կառավարության հետ են, հայտարարել է Սիրիայի նախգահ Բաշար Ասադը` թուրքական «Այդինլիկ» պարբերականին տված հարցազրույցում: «Մենք ոչ մի խնդիր չունենք թուրք ժողովրդի և զինվորականների հետ: Սիրիան թշնամանք չի ցուցաբերել Թուրքիայի նկատմամբ և միշտ էլ բարեկամաբար է վերաբերել: Մենք խնդիրներ ունենք թուրքական կառավարության հետ, որի դիրքորոշման պատճառով միջադեպեր են գրանցվում Թուրքիայի հետ սահմանում»,-Սիրիայի նախագահին մեջբերում է պարբերականը:

Մեկնաբանելով թուրքկան խորհրդարանի որոշումը` Սիրիայի նախագահը ընդգծել է, որ «Թուրքիան որևէ պատճառ չունի Սիրիային պատերազմ հայտարարելու համար», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նախագահն ընդգծել է, որ իր երկիրը պատասխանատու չէ պաշտոնական Անկարայի հետ երկխոսության բացակայության համար: