
Էրեբունի-Երևանի տոնակատարություններին մետրոպոլիտենը կաշխատի մինչև գիշերվա 01:00-ը: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Նրա խոսքով` հոկտեմբերի 14-ին մինչև ուշ գիշեր կաշխատի նաև հասարակական տրանսպորտը:
«Երթուղային տաքսիները կենտրոնացած կլինեն մետրոպոլիտենի կայարանների մոտ, իսկ 22:00-ից հետո` հատկապես Օպերային կից կանգառներում և երևանցիներին կտեղափոխեն քաղաքի տարբեր ծայրամասեր»,- նշեց նա: