Անդրանիկ Օհանջանյան. ՀՀ ապահովագրական շուկայի հիմնական խնդիրը ապահովագրության կուլտուրայի բացակայությունն է

Անդրանիկ Օհանջանյան. ՀՀ ապահովագրական շուկայի հիմնական խնդիրը ապահովագրության կուլտուրայի բացակայությունն է

PanARMENIAN.Net - Երևանում անցնում է ապահովագրության ոլորտի առաջաար ռուս մասնագետների վարպետության դասը, որը կազմակերպել է «Հայաստանի ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիա» իրավաբանական անձանց միությունը:

Ինչպես PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրույցում ասել է Ասոցիացիայի գործադիր տնօրեն Անդրանիկ Օհանջանյանը, առաջին վարպետության դասը նվիրված է հետևյալ թեմաներին՝ «Ապահովագրական ընկերությունների և գործակալների ազդեցությունն ապահովագրական մշակույթի զարգացման վրա» և «Կամավոր ապահովագրատեսակների վաճառքի զարգացման գործնական մեթոդներ»: Վարպետության դասը կվարեն հայտնի ռուս բիզնես-թրեյներներ և քոուչեր Իվան Ռիբկինը և Էդուարդ Պադարը, որոնք նաև տարբեր աշխտությունների հեղինակներ են:

«Մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ ՀՀ ապահովագրական շուկայի հիմնական խնդիրը ապահովագրության կուլտուրայի բացակայությունն է բնակչության շրջանում և այս միջոցառումն ուղղված է հենց այդ կուլտուրայի զարգացմանը»,-ասել է նա: Նա հավելեց նաև, որ Ասոցիացիան մտադիր է հետազոտություններ անցկացնել այդ ուղղությամբ, քանի որ «բնակչության շրջանում ապահովագրական կուլտուրայի ձևավորումը մեկ օրվա գործ չէ»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---