ԵԽԽՎ-ում մտահոգված են Վարդան Օսկանյանին անձեռնամխելիությունից զրկելու վերաբերյալ

ԵԽԽՎ-ում մտահոգված են Վարդան Օսկանյանին անձեռնամխելիությունից զրկելու վերաբերյալ

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցող Աքսել Ֆիշերն այսօր իր մտահոգությունն է հայտնել "Բարգավաճ Հայաստան" կուսակցության անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին ԱԺ-ի կողմից խորհրդարանական անձեռնամխելիությունից զրկելու վերաբերյալ:

"Սա մտահոգիչ է հատկապես հաշվի առնելով այն համառ պնդումները, որ քաղաքական դրդապատճառները դեր են խաղում նրա դեմ հարուցվող մեղադրանքներում", - ընդգծեց Ֆիշերը:

"Եթե հիմնավորվեցին այս մեղադրանքները, դա կնշանակի հետընթաց քայլ քաղաքական հարաբերությունների կարգավորման դրական միտումից, որին մենք ականատես եղանք անցած մեկ ու կես տարիներին: Ուստի ես գրել եմ Ազգային Ժոխովի խոսնակին, խնդրելով նրան հստակեցնել մեղադրանքները և այն հիմքը, որով խորհրդարանը համաձայնեց զրկել Վ. Օսկանյանին անձեռնամխելիությունից", - եզրափակեց զեկուցողը:

Հոկտեմբերի 8-ին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունն Վարդան Օսկանյանին մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու և հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերի նույնքան գումարի եկամուտներն օրինականացնելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովը բավարարեց սեպտեմբերի 27-ին` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ներկայացրած միջնորդությունը` Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---