Տարոն Մարգարյան. 58 սիրիահայ երեխա անվճար հաճախում է մանկապարտեզ

Տարոն Մարգարյան. 58 սիրիահայ  երեխա  անվճար հաճախում է մանկապարտեզ

PanARMENIAN.Net - Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանին: Այս մասին PanARMENIN.Net-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը քաղաքապետը հյուրին տեղեկացրել է սիրիահայ երեխաների կրթության հետ կապված խնդիրների լուծման մասին:

«Սիրիական ծրագրով հիմնական հանրակրթական դպրոցը էլ ավելի դյուրին կդարձնի սիրիահայ երեխաների ուսուցումը Երևանում։ Իսկ սիրիահայ ընտանիքների 58 երեխա Երևանի ավագանու որոշմամբ անվճար հաճախում է մանկապարտեզ», - նշել է քաղաքապետը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---