ՀԱՊԿ-ում Ուզբեկստանի մասնակցության դադարեցման հարցի վերաբերյալ որոշումը կկայացվի դեկտեմբերին

ՀԱՊԿ-ում Ուզբեկստանի մասնակցության դադարեցման հարցի վերաբերյալ որոշումը կկայացվի դեկտեմբերին

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ում Ուզբեկստանի մասնակցության դադարեցման հարցի վերաբերյալ որոշումը քննարկվելու է դեկտեմբերին` կազմակերպության անդամ-պետությունների ղեկավարների հանդիպման ընթացքում, ՌԻԱ Նովոստիին հինգշաբթի օրը հաղորդել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Իգոր Լյակին-Ֆրոլովը:

Տաշքենդը հուլիսի վերջին հայտարարել է ՀԱՊԿ գործունեությունում իր մասնակցությունը դադարեցնելու մասին` համապատասխան նոտան հղելով կազմակերպության քարտուղարություն:

«Կայացել է ՀԱՊԿ գործուեությունում իր մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ Ուզբեկստանի որոշման իրավա-քաղաքական հետևանքների վերլուծություն: Այժմ համաձայնեցվում է այդ հարցի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը: Հուսով եմ, որ համապատասխան որոշումը կկայացավի դեկտեմբերին` Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ժամանակ»,-ասել է Լյակին-Ֆրոլովը, ընդգծելով, որ Ուզբեկստանը շարունակում է հանդիսանալ ՀԱՊԿ անդամ:

ՀԱՊԿ անդամներ են նաև Հայաստանը, Բելառուսիան, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---