«Հիչկոկ» կենսագրական դրամայի թրեյլերն արդեն հասանելի է (վիդեո)

«Հիչկոկ» կենսագրական դրամայի թրեյլերն արդեն հասանելի է

PanARMENIAN.Net - Ռեժիսոր Սաշա Ջերվասիի «Հիչկոկ» կենսագրական դրամայի թրեյլերն արդեն հասանելի է: Ֆիլմը նկարահանվել է Սթիվեն Ռեբելլոյի «Ալֆրես Հիչկոկն ու «Փսիխոյի» ստեղծումը» գրքի հիման վրա: Սարսափ ֆիլմերի վարպետի դերում Էնտոնի Հոփքինսն է, կնոջ դերում Հելեն Միրենը, իսկ «Փսիխո» ֆիլմի դերասանների դերում են Սքարլետ Յոհանսոնն ու Ջեյմս Դ’Արսին:

Ֆիլմը պատմում է Ալֆրեդ Հիչկոկի և նրա կնոջ` Ալմա Ռևիլի միջև հարաբերությունների մասին 1959թ. «Փսիխո» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Ռեժիսորական կարիերայի գագաթնակետին Հիչկոկը որոշեց անանուն կերպով գնել Ռոբերտ Բլոխի «Փսիխոզ» վեպի էկրանավորման իրավունքները: Սակայն կինոստուդիաները հրաժարվեցին ֆինանսավորել սարսափ ֆիլմի նախագիծը, և ռեժիսորը սկսեց ինքնուրույն զբաղվել ֆինանսավորման որոնումներով:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա 2012թ. նոյեմբերի 1-ին Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտի փառատոնի շրջանակում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---