Ռուսաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ` սիրիական ինքնաթիռի միջապեդի առնչությամբ

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ` սիրիական ինքնաթիռի միջապեդի
առնչությամբ

PanARMENIAN.Net - Թուրքիայում ՌԴ դեսպանը կանչվել է այդ երկրի ԱԳՆ, երբ Մոսկվայից Դամասկոս չվերթն իրականացնող օդանավըտ ստիպված է եղել վայրէջք կատարել Թուրքիայում` ինքնաթիռում ռազմական բեռի առկայության կասկածանքով: Այս մասին հաղորդում է Գազետա.ru-ն` հղելով Reuters-ին:

Չորեքշաբթի երեկոյան Թուրքիայի ՌՕՈւ կործանիչները ստիպել են սիրիական ավիաընկերության Аirbus А320-ին, որը չվերթ էր իրականացնում Մոսկվայից Դամասկոս, վայրէջք կատարել Անկարայի օդանավակայանում: Ըստ տեղական ԶԼՄ-ների` ռազմական բնույթի բեռի առգարվումից հետո, ինքնաթիռը շարունակել է իր ուղին դեպի Դամասկոս:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---