Չեզարե Պրանդելլի. Հայաստանի հավաքականը շատ ժամանակակից թիմ է և ունակ է խաղի ընթացքում էլ ավելացնել

Չեզարե Պրանդելլի. Հայաստանի հավաքականը շատ ժամանակակից թիմ է և ունակ է խաղի ընթացքում էլ ավելացնել

PanARMENIAN.Net - «Կսպասեմ, որ այօրվա մարզումն էլ անցկացնենք, նոր կխոսեմ մեր մասին: Մեր թիմը պետք է հասկանա, որ պետք է բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրի, որովհետև հայերը տեխնիկապես լավ են խաղում: Մենք պետք է մեր բարձրակետում լինենք»,-հոկտեմբերի 12-ին «Հրազդան» մարզադաշտում Հայաստանի հավաքականի հետ կայանալիք հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Իտալիայի ընտրանու գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին:

Հայաստանի հավաքականն, ըստ իտալացի մարզչի, լավ աճ է արձանագրել, հիանալի է գործում հարձակման գծում, շատ ժամանակակից թիմ է և ունակ է խաղի ընթացքում էլ ավելացնել: «Մենք տեսել ենք Հայաստանի վերջին 3-4 խաղերի ձայնագրությունները: Կարծում ենք, որ հայերը լավ պաշտպանական տակտիկա ունեն և անսպասելիորեն կարող են վտանգավոր դիրքեր ստեղծել: Հարձակման գծի չորս ֆուտբոլիստներ կարող են բարձրակարգ թիմերում խաղալ»,- ընդգծեց Պրանդելլին:

Նրա խոսքով, թիմի հարձակվող Մարիո Բալոտելլիի հետ վերջերս շատ է խոսել և հիմնականում քննարկել են, թե որ դիրքում նա պետք է խաղա և ինչ իրավիճակներ կարող են խաղի ժամանակ ստեղծվել:

«Թիմը հստակ գիտակցում է, թե ինչպես պետք է խաղա, ես լավ խաղ եմ ակնկալում ողջ թիմից: Մենք դրա մասին շատ ենք խոսել:

Վաղը մեզ շատ դժվար խաղ է սպասվում, երկու թիմերն էլ մեծ ցանկություն ունեն հաղթելու, և մենք կտեսնենք, թե նրանցից որ մեկը ավելի ուժեղ կլինի: Մենք պետք է յուրաքանչյուր գնդակի համար պայքար ծավալենք, և կարծում եմ կկարողանանք արդյունքի հասնել»,- ավելացրեց Պրանդելլին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---