Լենինգրադի շրջանի նահանգապետը գոհ է Արագածոտնի մարզի հետ համագործակցությունից11 հոկտեմբերի 2012 - 20:59 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյին, ով Երևան է ժամանել՝ մասնակցելու հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ ֆորումին: Ողջունելով հյուրին կառավարությունում վարչապետը նշել է. «Մենք կարևորում ենք երկկողմ միջտարածաշրջանային համագործակցությունը, ինչին արդյունավետորեն նպաստում է նաև երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվող ֆորումը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավաևրության ղեկավարը հույս է հայտնել, որ Ալեքսանդր Դրոզդենկոյի այցը կխթանի Հայաստանի մարզերի հետ համատեղ նոր ծրագրերի իրականացմանը: Լենինգրադի նահանգապետը գոհունակություն է հայտնել հատկապես Արագածոտնի մարզի հետ հաստատված երկկողմ համագործակցության մակարդակից և տեղեկացրել, որ համատեղ մի շարք ծրագրեր են իրականացվում սոցիալական, կրթական և հումանիտար բնագավառներում: Ալեքսանդր Դրոզդենկոն հույս է հայտնել, որ մոտ ապագայում երկկողմ համագործակցությունը կընդլայնվի, իր մեջ ներառելով նաև տնտեսական բնագավառը: Սյդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են գյուղատնտեսության ոլորտում կապերի հաստատմանը, մասնավորապես, Հայաստանից գյուղմթերքների արտահանմանը, ինչպես նաև մեր երկրում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներում Լենինգրադի շրջանից ներդրումների ներգրավման հնարավորություններին առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև դեղագործության բնագավառում հնարավոր համագործակցությանն ու կապերի հաստատմանը,հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |